Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

«Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում կատարվել է հերթական, իր տեսակի մեջ առանձնահատուկ վիրահատություն. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում կատարվել է հերթական, իր տեսակի մեջ առանձնահատուկ վիրահատություն. izmirlianmedicalcenter.com

Պացիենտ Ղ.Վ.-ն  ընդունվել է կլինիկա՝ գանգատվելով   որովայնի փքվածությունից և կծկող բնույթի ցավերից, գազերի դուրս մղման բացակայությունից: Վերոհիշյալ գանգատները նշում է  4-5 օր շարունակ:

 Պացիենտը  հետազոտվել է,  որի արդյունքում ախտորոշվել է. «Դոլիխոմեգասիգմա, սուր աղիքային անանցանելիություն»:  Վիրահատության ընթացքում որովայնում հայտնաբերվել է հաստ աղիքի ձախ կեսի խիստ արտահայտված փքվածություն՝ տրամագիծը  մոտ 15-20սմ,   պատերը՝ բարակած:

 Որպես բուժման առաջին փուլ կատարվել է ձախակողմյան հեմիկոլէկտոմիա՝ միփողանի տրանսվերզոստոմայի ձևավորումով:

Վիրահատության ընթացքում հեռացվել է մոտավորապես 1.5 մետր աղիքի հատված: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ: Դուրս է գրվել բավարար վիճակում:

 

«Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում կատարվել է հերթական, իր տեսակի մեջ առանձնահատուկ վիրահատություն «Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում կատարվել է հերթական, իր տեսակի մեջ առանձնահատուկ վիրահատություն


Վիրահատությունից երկու ամիս անց կատարվել է ռեկոնստրուկտիվ վիրահատություն՝ վերականգնելով աղիքի ամբողջականությունը: Ներկայում աղիները գործում են կանոնավոր, գանգատներ չի նշում և զգում է լիովին առողջ:

«Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժնի վարիչ՝ Ա. Հակոբյան և վիրաբույժ- պրոկտոլոգ՝ Ս. Պողոսյան:

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ